Apr 19, 2019 23:42 Asia/Tehran
  • Պոմպեոն հակադարձել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից իր դուսր գալու մասին լուրերին

ԱՄՆ Պետքարտուղարը, հակադարձելով բանակցությունները շարունակելու համար Փխենյանի առաջարկած պայմանին Վաշինգտոնի արձագանքին, նշել է. «Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների պատասխանատուն ես եմ»:

Պոմպեոն հավելել է, որ Հյուսիասային Կորեայի հետ բանակցություններում ԱՄՆ-ի դիվանագիտությունը փոփոխության չի ենթարկվել, հավելել է, որ ինքը շարունակում է մնալ Փխենյանի հետ բանակցությունների պատասխանատուն:

Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյաներին, գրել էին, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններն, անգամ առանց Պոմպեոյի:

Հինգշաբթի օրը, Հյուսիսային Կորեան Վաշինգտոնից պահանջել էր այդ երկրի Պետքարտուղար Մայք Պոմպեոյին հեռացնել միջուկային բանակցություններից և նրա փոխարեն նշանակել ավելի պատրաստված և հաղորդակցվելու հմտություններին  տիրապետող պաշտոնյայի:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից Քվոնդ Գունգ Յոնգը, հայտարարել էր, որ  Հյուսիսային կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Հանոյում կայացած բանակցությունների ձախողման պաշտաճը եղել է Պոմպեոն:

 

Պիտակ

Մեկնաբանություններ