Apr 19, 2019 23:53 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում խոլերայի բռնկման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը մտահոգություն է հայտնել Եմենում խոլերայի տարածման կապակցությամբ, նշելով, որ այս հիվանդությամբ տառապող երեխաների մեկ քառորդը հինգ տարեկանից ցածր տարիք ունի:

Ստեֆան Դուժարիքը հինգշաբթի օրը Եմենում բռնկված խոլերայի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ 2019թ այդ երկրում հայտնաբերվել է 223 հազար խոլարեայի դեպք, ինքը 2018թ նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երեք անգամ աճել է:

Դուժարիքը հավելել է, որ այս ճգնաժամը հնարավորինս արագ չլուծվի և հիվանդությունը չվերահսկվի, մոտ ապագայում կգրանցվեն այդ հվանդության հետևանքով առաջացած մեծ թվով մահեր:

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա շարունակական հարձակումների արդյուքնում այդ երկրի ենթակառուցվածքների և ջրամատակարարման ցանցի ոչնչացման հետևանքով, երկրում արագորեն տարածվում է խոլերան:

Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները, 2015թ մարտից պատերազմ են մղում Եմենի դեմ, ինչի հետևանքով մինչ այժմ զոհվել է 16 հազար եմենցի, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ՝ տեղահան եղել:

 

Պիտակ

Մեկնաբանություններ