Apr 20, 2019 00:06 Asia/Tehran
  • Քննադատություններ՝ ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանին էմիգրանտների նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ

Նյու Մեքսիկո նահանգի ԱՄՆ քաղաքացիների ազատության ասոցիացիան դատապարտել է Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Այս իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ կառավարության պաշտոնյաներից պահանջել է հետաքննություն անցկացնել Մեքսիկայից անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած էմիգրանտներյն ձերբակալող զինված անձանց նկատմամբ:

Նշվում է, որ այս զինված խմբավորման անդամների մեծ մասը նախկին զինվորականներ են, որոնք սույն թվականի փետրվար ամսից շրջում են Նյու Մեքսիկո նահանգում և հայտնաբերում ու ձերբակալում Մեքսիկայից ԱՄՆ մուտք գործած ապօրինի ներգաղթյալներին:

Խմբի անդամներն իրենց անվանում են զինված քաղաքացիներ, ովքեր էմիգրանտներին հայտնաբերելու հարցում աջակցում են սահմանապահներին:

Մի շարք իրավապաշտլան կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների ազատության ասոցիացիան, հայտարարել են, որ այս խումբը«ֆաշիստական զինված խումբ» է և գործում է օրենքի շրջանակներից դույրս:

ԱՄՆ քաղաքացիների ազատության ասոցիացիան հայտարարել է, որ նման խմբերի ձևավորման պատճառը Դոնալդ Թրամփի ռասիստական քաղաքականությունն է, որը սպիտակամորթներին ու ռասիստներին դրդում է  հանցագործություններ կատարել:

 

 

Մեկնաբանություններ