Sep 03, 2019 09:29 Asia/Tehran
  •  Amnesty International- ը կոչ է արել հետաքննություն անցկացնել Եմենի վրա սաուդյան կոալիցիայի հարձակման վերաբերյալ

Անդրադառնալով սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ իրականացված վերջին արյունալի հարձակմանը, կազմակերպությունը նշել է, որ այն 2019թ ամենամահաբերն է եղել:

Երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Amnesty International- ը նշել է. «Եմենի Զոմար նահանգի Ալմաղսուֆ բանտի վրա իրականացված հարձակման հետևանքով, բանտի շենքը փլուզվել է և տասնյակ բանտարկյալներ զոհվել են»:

Ընդգծելով հարձակման կապակցությամբ  լիարժեք հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը, կազմակերպությունը կոչ է արել միջազգային մասշտաբով ջանքեր գործադրել՝ Եմենի դեմ արյունալի հարձակումներին վերջ տալու ուղղությամբ:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև պահանջել է պատժել այս հանցագործությունը կատարողներին և պարտավորեցնել փոխհատուցում վճարել զոհերի հարազատներին:

Կիրակի օրը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տարածել է մի հաղորդագրություն, որում նշել է, որ Եմենի Ալմաղսուֆ բանտի վրա սաուդական կոալիցիայի իրականացրած հարձակման հետևանքով, զոհվել է 100 մարդ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ