Sep 10, 2019 19:38 Asia/Tehran
  • Մեքսիկա.«Մենք Միացյալ նահանգներից ապաստան հայցողների համար անվտանգ երրորդ երկիրը չենք լինելու»

Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդն ընդգծել է, որ իր երկիրը չի մասնակցի ԱՄՆ-ի «Անվտանգ երրորդ երկիր» միգրացիոն նախագծին:

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը, երեքշաբթի օրն իր թուիթերյան էջում  գրել է. «Եթե Մեքսիկան ընդունի լինել անվտանգ երրորդ երկիր, ապա ապաստան հայցողները պարտավոր կլինեն ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկայում ապաստան հայցել»:

Մեքսիկայի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարք Մորգանի հայատարարությանն, առ այն, որ ԱՄՆ-ը փորձում է համաձայնության գալ  Մեքսիկայի հետ այդ  երկիրը ապաստան հայցողների համար որպես երրորդ անվտանգ երկիր ճանաչելու հարցում:

Միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել  Լատինական Ամերիկայի ներգաղթյալների, հատկապես երեխաների դեմ սահմանափակությունները խստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

Թրամփը Մեքսիկային ու տարածաշրջանի այլ երկրներին ճնշման տակ է դրել՝ որպեսզի էմիգրանտների նկատմամբ խիստ վերաբերմունք ցուցաբերեն: 

Պիտակ

Մեկնաբանություններ