Sep 11, 2019 08:50 Asia/Tehran
  •  Երկրաշարժ՝ Սպիտակ տան ծայրահեղականների ճամբարում. Բոլթոնը հեռացվել է պաշտոնից

ԱՄՆ նախագահը Ջոն Բոլթոնին ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից խնդրել է հրաժարական ներկայացնել:

Թրամփը Թուիթերում գրել է. «Նախորդ օրը Ջոն Բոլթոնին տեղեկացրել եմ, որ Սպիտակ տունն այլևս չունի նրա ծառայությունների կարիքը»:

Նա հավելել է. «Ես և կառավարության մի շարք այլ անդամներ, կտրականապես համաձայն չէինք նրա որոշ առաջարկների հետ, ուստի ես Ջոն Բոլթոնին խնդրեցի հրաժարականի դիմում գրել, ինչը նա արեց այսօր» (երեքշաբթի):

Թրամփը հավելել է, որ առաջիկա շաբաթ կներկայացնի Սպիտակ տան ազգային անվտանգության նոր խորհրդականին:

Բոլթոնը հայտնի էր իր ծայրահեղական ու ռազմատենչ քաղաքականությամբ, հատկապես Իրանի կապակցությամբ և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կողմնակիցներից էր:

Նա նաև Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հովանավորներից էր:

 

Մեկնաբանություններ