Sep 11, 2019 08:57 Asia/Tehran

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել Աշուրայի ամենախոշոր երթը:

Սգո հագուստներ հագած հազարավոր շիա մուսուլմաններ և տարբեր ազգերի ներկայացուցիչներ, Աշուրայի օրը դուրս են եկել Լոնդոնի փողոցներ:

Քայլերթին մասնակցած երիտասարդ տղաներն ու աղջիկները ծածանել են դրոշներ, որոնց վրա գրված է եղել շիաների երրորդ իմամ Հուսեյնի անունը:

Երեքշաբթի օրը Լոնդոնում կայացել են նաև Աշուրային նվիրված մի շարք այլ միջոցառումներ:

Սեպտեմբերի 10-ին շիա մուսուլմանները նշում են իրենց երրորդ իմամ Հուսյենի ու նրա ուղեկցիների  նահատակության օրվա՝ Աշուրայի ծիսակարգը: Իմամ Հուսեյնն ու նրա ուղեկցիներն իրենց նահատակությամբ, աշխարհին զոհաբերության ու ազատատենչության դաս տվեցին:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ