Sep 11, 2019 09:27 Asia/Tehran

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ առաջնորդի վերահսկողությամբ, իրականացրել է բազմակի օգտագործման համար նախատեսված խոշոր հրթիռի փորձակում:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երեքշաբթի օրը , Կիմ Չեն Ընի ներկայությամբ, տեղի է ունեցել վերոնշյալ հրթիռի փորձարկումը:

Հաղորդման համաձայն, Ընը երկրի ռազմական ոլորտի պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել՝ պաշտպանության ոլորտի զարգացման և առաջիկա ռազմավարությունների վերաբերյալ:

Հարավային Կորեայի ԶԼՄ-ները երեքշաբի օրը հաղորդել են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է կարճ հեռահարությամբ երկու հրթռիների փորձարկում:

Հյուսիսային Կորեայի կողմից անընդմեջ իրականացվող հրթռիային փորձարկումներն իրականացվում են ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր խոստումները չհարգելու:

 

 

Մեկնաբանություններ