Sep 11, 2019 18:24 Asia/Tehran
  • Շոտլանդիայի դատարան.«Բրիտանիայի  խորհրդարանի աշխատանքը սառեցնելու որոշումն անօրինական է»

Շոտլանդիայի Վերաքննիչ դատարանն անօրինական է համարել  խորհրդարանի աշխատանքը սառեցնելու Բրիտանիայի կառավարության որոշումը:

Ինչպես հաղորդում է Բլումբերգ ամերիկյան կայքը, Շոտլանդիայի  Վերաքննիչ դատարանի երեք բարձրաստիճան դատավորներ հայտարարել են, որ Բրիտանիայի հոկտեմբերի 31-ին ԵՄ-ի կազմից դուրս գալու սեմին այդ երկրի խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնության արդյունքում, այդ երկրի քաղաքական համակարգը կհայտնվի փակուղային վիճակում:

Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Ջուաննա Չերրին, իր թուիթերյան էջում գրել է.«Շոտլանդիայի Վերաքննիչ դատարանի երեք դատավորները անօրինական են համարել  խորհրդարանի աշխատանքը սառեցնելու Բրիտանիայի կառավարության որոշումը»:

Չերրին Բրիտանիայի խորհրդարանի այն պատգամավորներից էր, ով այդ երկրի աշխատանքի դադարեցման գործով դիմեց դատարան: 

Մինչև հոկտեմբերի 14-ը Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Ջոնսոնի այդ նախաձեռնությունն անցած չորեքշաբթի  արժանացել էր Էլիզաբեթ երկրորդ թագուհու հավանությանը:

Ջոնսոնը խոստացել է մինչև հոկտեմբերի 31-ը Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից՝  առանց համաձայնության կամ հայաձանագրով: 

 

 

Մեկնաբանություններ