Sep 11, 2019 19:20 Asia/Tehran
  • Չինաստանի արտգործնախարարությունը կանչել է Գերմանիայի դեսպանին

Չինաստանի արտգործնախարարությունը կանչել է Գերմանիայի դեսպանին: Չինաստանի ԱԳՆ քննադատել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հանդիպումը հոնկոնգցի մի ընդիմադիրի հետ:

Չորեքշաբթի օրը Բեռլինում Չինաստանի դեսպանը հայտարարել  է, որ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հանդիպումը  հոնկոնգցի ընդիմադիր  Ջոշուա Վոնգի հետ,  վատ ուղերձ է երկկողմ հարաբերություններին:

Հոնկոնգում շուրջ երեք ամիս է խռովություններ են սկսվել հանցագործներին Չինաստանին արտահանձնման օրինագծի պատճառով:

Չինաստանը արտասահմանյան երկրներին մեղադրում է  բողոքի ցույցերի աջակցման մեջ: Եվ խստորեն դատապարտում է այդ երկրների, այդ թվում ՝ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջամտությունը: Նախկինում Պեկինը Հոնկոնգի ցույցերը դիտում էր որպես ահաբեկչության նշաններ:

Մեկնաբանություններ