• Ամիր Աբդոլլահյան.«Ահաբեկիչները չպետք է Սիրիայի հետ բանակցողի դիրքում գտնվեն»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Պետք է պարզ սահման ճշտել Սիրիայում ահաբեկչական և ընդդիմադիր խմբերի միջև և ահաբեկիչներն չպետք է Սիրիայի իշխանության հետ բանակցողի դիրքում հանդես գան»:

Չորեքշաբթի օրը Թեհրանում ՌԴ դեսպան՝ Լևոն Ճաղարյանի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Որպես երկու ազդեցիկ ու կարևոր երկրներ՝ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»:

Ողջունելով ահաբեկչության դեմ մղվող պայքարում և քաղաքական լուծման տարբերակի վրա կենտրոնանալու Սիրիայի քայլերը, Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Սիրիային աջակցելու շրջանակում Թեհրան-Մոսկվա համագործակցությունը:

Աններելի քայլ համարելով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացվող ռազմական հարձակումների շարունակումը  և անմեղ մարդկանց կոտորածը, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը նշել է.«Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակումը և Բահրեյնում բռնաճնշումների շարունակումը, ավելի անապահով են դարձրել տարածաշրջանը»:

Հանդիպման ժամանակ Թեհրանում ՌԴ դեսպան՝ Լևոն Ճաղարյանն ասել է.«Ռուսաստանը և Իրանի իսլամական հանրապետությունը մոտ դիրքորոշում ունեն Սիրիայի և տարածաշրջանային որոշ իրադարձությունների վերաբերյալ: Այս երկու երկրները կարևոր դերակատարություն ունեն Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

 

Apr 06, 2017 17:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ