• Ռուսաստանը զորքեր է տեղակայում Հյուսիսային Կորեայի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

Ռուսաստանն ամրացնում է Հյուսիսային Կորեայի հետ 17 կիլոմետրանոց սահմանը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել ԿԺԴՀ-ին. իրադարձությունների նման զարգացման դեպքում փախստականները կներխուժեն Ռուսաստան: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Համացանցում հրապարակվել է նար հոլովակ, որում ռազմական տեխնիկայով բեռնված գնացքները շարժվում են Պրիմորի երկրամասի ուղղությամբ: Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման ակտիվությունը պայմանավորված է ձմռան ավարտից հետո ստուգումների հետ: Սակայն փորձագետները Հյուսիսային Կորեայի հետ սահմանի վրա ռուսական բանակի ներկայության ուժեղացումը կապում են Կորեական թերակղզում տիրող անհանգիստ վիճակի հետ:

«Դա սովորական պրակտիկա է, երբ հարևանները կռվում են, մեր երկիրը ամրացնում է իր սահմանները: Միշտ այդպես է եղել և կարծում եմ՝ նույնը տեղի է ունենում նաև այսօր»,-ասել է ռազմական փորձագետներից մեկը, որը չի ցանկացած բացահայտել իր անունը:

1in.am

 

Apr 21, 2017 12:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ