• Կարևորվել է ահաբեկչության դեմ պայքարի շարունակումը

ՌԴ մայրաքաղաք ՝ Մոսկվայում կայացել է Սիրիայի դաշնակից հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրների ազգային անվտանգության մարմինների պատասխանատուների առաջին նիստը:

Նիստին Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդների քարտուղարներ ՝ ծովակալ Ալի Շամխանիից և Նիկոլայ Պատրուշևից բացի, ներկա էին Իրաքի և Սիրիայի ազգային անվտանգության հարցերի խորհրդականներ ՝ Ֆալեհ Ֆայյազը և Ալի Մամլուքը:

Նիստում, Ալի Շամխանին ասել է  .«Իրաքում Ֆալուջայի և Մոսուլի , իսկ Սիրիայում Հալեպի ազատագրումը , թաքֆիրական ահաբեկչության ավարտը չի նշանակում և անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարը շարունակել գաղափարական հիմքերը և ֆինանսավորող ու աջակցող  աղբյուրները ոչնչացնելով»:

Իրանի, Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի անվտանգության գերագույն մարմինները կարևորել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելու համար Սիրիայի դաշնակից կոալիցիայի երկրների կառուցողական համագործակցության շարունակումը:

Մոսկովյան համաժողովի օրակարգում են եղել Աստանայի նիստերն արդյունավորմանն ուղղված Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության տևակայումը, Սիրիայում ապաէսկալացիայի չորս շրջանների ստեղծումը և մասնավորապես հրադադարի ռեժիմի պահպանումը: 

Մայիս 24, 2017 11:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ