• Իտալիայի ոստիկանության ուժերը Ֆրանսիայի սահմանին բախվել են փախստականների հետ

Իտալիայի ոստիկանության ուժերը Ֆրանսիայի սահմանին բախվել են հարյուրավոր փախստականների հետ:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Իտալիայի ոստիկանության ուժերը երկուշաբթի օրը արցունքաբեր գազ են կիրառել այդ երկրի ու Ֆրանսիայի սահմանը հատելով Ֆրանսիայի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող փախստականների դեմ:

Մեծամասնությամբ Սուդանի քաղաքացի  փախստականներն անցել են Ֆրանսիայի սահմանի մերձակայքում գտնվող  Վենթիմիգլիա քաղաքից, սակայն Իտալիայի ոստիկանները նրանց թույլ չեն տվել  հեռանալ այդ երկրի տարածքից:

Իտալիայի ոստիկանությունը կանխատեսել է, որ   փախստականները երեքշաբթի գիշեր կրկին սահմանը հատելու փորձ են անելու:

Եվրոպան 2015 թվականի սկզբից  կանգնած է միգրացիոն ամենածանր ճգնաժամի առջև և բարդություններ ունի հարյուր հազարավոր փախստականների բնակեցման հարցով, որոնք Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանի  արևմտյան երկրների, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում` Արաբիայի ու Թուրքիայի վարած քաղաքականությունների հետևանքով բռնարարքների պատճառով պարտավորվել են Եվրոպա գաղթել:

Պիտակ

Jun 27, 2017 05:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ