• Մեկ զոհ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլ քաղաքի անհանդարտություններում

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլ քաղաքում բռնությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է մեկ մարդ:

Շաբաթ օրը ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Շառլոտզվիլ քաղաքում հակացեղապաշտական հանրահավաքի մասնակիցներին:

Դեպքի հետևանքով վիրավորվել է առնվազն 19 մարդ, որոնցից մեկը ստացած ծանր վերքերի զոհվել է:

Տեղական աղբյուրները նաև տեղեկացրել են Շառլոտզվիլում տեղի ունեցած միջադեպի վայրում Վիրջինիայի ոստիկանության ուժերի ուղղաթիռի կործանվելու մասին:

Ուղղաթիռի կործանման պատճառած կորստի թվի մասին որևէ հաղորդում չի հրապարակվել, սակայն տեղական աղբյուրները հայտարարել են, որ ուղղաթիռն ունեցել է երկու ուղևոր, որոնք երկուսն էլ մահացել են:

Վիրջինիայի նահանգապետ Թերի ՄաքԱուլիֆն այդ նահանգի Շառլոտզվիլ քաղաքում սպիտակամորթների ռասայական գերազանցության կողմնակիցների և նրանց ընդդիմադիրների միջև բախումները սրվելուց հետո այդ նահանգում արտակարգ դրություն է հայտարարել:

ԱՄՆ-ում սպիտակամորթների ցեղային գերազանցության կողմնակիցները պահանջում են այդ երկրում սպիտակամորթների գերազանցությունն ապահովելու նպատակով վերականգնել ստրկատիրության շրջանի օրենքները:

 

Aug 13, 2017 07:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ