• ԱՄՆ-ի դերը՝ Բահրեյնի ժողովրդի բողոքը ճնշելու մեջ

Human Rights First կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում բացահայտել է ԱՄՆ-ի դերակատարությունը Բահրեյնի ժողովրդի բողոքը ճնշելու նպատակով Ալե Խալիֆայի վարչակարգի ուժերին վերապատրաստելու գործում:

Al Ahed լրատվական կայքի փոխանցմամբ՝ Human Rights First ամերիկյան կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանների ծրագրի տնօրեն՝ Բրայան  Դուլեյը երկուշաբթի օրը հայտարարել է,որ ԱՄՆ-ն դերակատար է եղել  ժողովրդական բողոքի ակցիաները ճնշելու նպատակով Բահրեյնի անվտանգության ուժերին վերապատրաստելու գործում:

Բրայան Դուլեյը հավելել է.«Human Rights First կազմակերպության հասանելի են դարձել  ԱՄՆ Պետդեպարտամենտի այնպիսի փաստաթղթեր,որոնք վկայում են ,որ այդ նախարարությունը 2015 թվականի մայիսին դասընթացներ է կազմակերպել Բահրեյնի անվտանգության ծառայության 15 անդամների համար»:

Human Rights First ամերիկյան կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանների ծրագրի տնօրենը հստակեցրել է.«Վաշինգտոնը  շարունակում է աջակցել Բահրեյնի անվտանգության ուժերին այդ երկրի ժողովրդական բողոքները ճնշելու համար»:

Բահրեյնի թագավորական ռեժիմի  ճնշող քաղաքականությունն առ այսօր չի կարողացել կասեցնել ժողովրդի ընդվզումը:

 

Պիտակ

Aug 21, 2017 18:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ