Վերջին երկու շաբաթների ընթացքում համաշխարհային հանրությունը Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների նոր ալիքի ականատեսն է: Այդ բռնությունները սկսեցին 2012թ` ծայրահեղական զինված խմբերի ու բուդդիստների կողմից և շարունակվում են առ այսօր:

Ծայրահեղական զինյալների ու բուդդիստների հարձակումների պատրվակը Ռոհինգյա մուսուլմանների դեմ, ովքեր ապրում են Ռախին նահանգում, որոշ անձանց հարձակումներն են եղել Մյանմայում գտնվող զինված ուժերի հենակետի վրա: Մյանմայի կառավարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով սպանվել են 9 զինվորներ: Սակայն քննարկելով Մյանմայի և հատկապես Ռախին նահանգի վիճակը, պետք է ասել, որ շուրջ մեկ շաբաթ առաջ, այս երկրի զինված ուժերը հաստատվեցին Ռախին նահանգում, հայտարարելով, որ փորձում են ապահովել նահանգի անվտանգությունը: Հենց այդ ժամանակ, բազմաթիվ քաղաքական շրջանակներ զգուշացրերին, որ այդ քայլը վտանգավոր է: Հետևաբար կարելի է ասել, որ բանակի հայտարարությունը նախապես ընդունված մի ծրագրի շարունակությունն է, որով նախատեսվում է հարձակումներ իրականացնել մուսուլմանների դեմ: Նրանց կարծիքով, Մյանմայի ծայրահեղ զինված ուժերը, նախապես ծրագրված սադրանքի շրջանակներում որոշել են նոր բռնություններ սկսել մուսուլմաների դեմ: Մարդու իրավունքների դիտորդական խմբի ասիական բաժնի պատասխանատու Ֆիլ Ռոբերթսոնի ասելով, արբանյակային պատկերները վկայում են, որ Ռախին նահանգում իրականացվում են բնակարանների հրկիզում և ավերում: Նա հայտարարել է, որ Մյանմայի կառավարությունը պետք է անկախ դիտորդներին թույլ տա ներկա գտնվել այդ նահանգում  և պարզել Ռոհինգյա մուսուլմաների վիճակը, ովքեր այժմ փախչում են Բանգլադեշ:

Նախկինում Ռախին նահանգը կոչվում էր Արաքան և համարվում էր Ռոհինգյա մուսուլմանների բնակավայրը: Մուսուլմաններն այս տարածքում բնավել են ավելի քան 1000 տարի և շուրջ 300 տարի ունեցել են թագավորական վարչակարգ: Ուստի Մյանմայի կառավարության այն հայտարարությունը, թե Ռոհինգյա մուսուլմանները եկվոր ցեղեր են և մինչև Հնդկաստան, Պակիստան ու Բանգլադեշ պետությունների ձևավորվելը, կապ են ունեցել   այդ երկրի հետ, անհիմն է: Մյանմայի կառավարությունը հենց այս պատրվակով քաղաքացիություն չի շնորհում Ռոհինգյա մուսուլմաններին: Ռախին նահանգը տնտեսական նահանգ է և ունի պարարտ հողեր, նավահանգիստներ և  ծովային համապատասխան հնարավորություններ` առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Ռոհինգյա մուսուլմաններն այդ շրջանում մեծամասնություն են կազմում: Նրանք մեծ մասամբ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով ու առևտրով: Իսկ դա այնքան էլ դուր չի գալիս Մյանմայի զինված ուժերին, որոնք 60-ական թվականներից իշխում են երկրում: Այսպիսով կարելի է  ասել, որ Ռոհինգյա մուսուլմանների վրա ճնշման գործադրումը նպատակ ունի նրանց հեռացնել իրենց մայր հողից: Իսկ Մյանմայի կառավարությունն իր հանցագորոծությունները արդարացնելու համար նրանց քաղաքացիության իրավունք չի տալիս: Եվ չնայած համաշխարհային բողոքների արդյունքում դադարեցվել են Ռոհինգյա մուսուլմանների դեմ հարձակումները, սակայն հարմար առիթով դրանք վերսկսվում են:

Մյանմայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Վիջի Նամիազի ասելով. "Ռոհինգյա մուսուլմանները ոչ միայն զրկվել են իրենց ամենանախնական իրավունքներից, այդ թվում քաղաքացիության իրավունքից, այլ ամեն օր բռնությունների են ենթարկվում: Եվ արդյունքում նրանք լքում են իրենց ծննդավայրը":

2012թ. պարզվեց, որ Մյանմայի ծայրահեղական զինված ուժերը կապեր ունեն բուդդիստների հետ, որոնց ղեկավարն էր Աշին Վիրաթուն: Նպատակն այն է, որ մուսուլմանների դեմ հարձակումները կրեն կրոնական բնույթ: Բուդդիստների ղեկավարը Ռոհինգյա մուսուլմաններին մեղադրում էր երկիրը գրավելու և այն իսլամական դարձնելու մեջ: Եվ հենց այդ պատճառով էլ մեծ քարոզարշավ սկսվեց մուսուլմանների դեմ: Արդյունքում ստեղծվեց 969 ահաբեկչական խումբը, որը Մյանմայում հակաիսլամական գործողություններ իրականացրեց: Սա իհարկե նախապես ծրագրված էր, քանի որ զինված ուժերը փորձում էին ամեն կերպ ձեռք բերել բուդդիստների աջակցությունը:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ այսօր Ռոհինգյա մուսուլմանները աշխարհի ամենաճնշված փոքրամասնությունն են համարվում: Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Յանգ Հիլի ասելով, Մյանմայի բանակը լրջորեն մասնակցում է Ռոհինգյա մուսոլմանների դեմ բռնություններին: Եվ դրանց չափերն այնքան մեծ են, որ հնարավոր չէ պատկերնել: Մյանմայի զինված ուժերը խմբային հարձակումներ են իրականցնում կին մուսուլմանների դեմ, բռնաբարում են կանանց, գլխատում տղամարդկանց և երեխաներին պահում  են այնպիսի տներում, որոնք հեշտությամբ հրկիզվում են:

Այս ոճրագործությունների նկատմաբ Արևմտյան քաղաքական շրջանակների լռությունը, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների ջատագով, Մյանմայի զինված ուժերին ու ծայրահեղական բուդդիստներին խրախուսում է շարունակել իրենց բռնությունները: Երբ վերացվեցին Մյանմայի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցները, նոր քայլեր ձեռնարկվեցին տնտեսական համագործակցության համար: Հենց այդ պատճառով, Ռախինը տնտեսական առումով շատ մեծ նշանակություն ունի: Եվ արևմտյան երկրները մտածում են, որ եթե կոշտ դիրքորոշում ցուցաբերեն Ռոհինգյա մուսուլմանների սպանդին, հնարավոր է, որ կորցնեն խոշոր պայմանագրերի ստորագրման հնարավորությունը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երկու անգամ այցելել է Մյանմա, ինչը նշանակում է, որ Արևմուտքի համար այս երկիրը շատ կարևոր է: Ռոհինգյայի եվրոպական խորհրդի անդամ Անիտա Շոգը, քննադատելով միջազգային հանրության լռությունն ասում է. "Այս ճգնաժամը խորը արմատներ ունի և միջազգային հանրության լռությունն ավելի է խորացնում այդ ճգնաժամը; Մեր կարծիքով, այս հանցագործությունները ցեղասպանությունից ավելի սարսափելի են":

Տարածաշրջանի երկրներն այսօր մտահոգված են, որ բազմաթիվ մյանմացի մուսուլմաններ արտագաղթում են Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Թայլանդ և Չինաստան: Նրանց համար ստեղծվում են տնտեսական ու անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Ուստի պետք է ասել, որ Մյանմայի ճգնաժամի համար այսօր քաղաքական լուծում գտնելու  փորձ չի արվում: Բռնությունները շարունակվում են և մեծ հետևանքներ կարող են ունենալ այդ երկրի կառավարության համար: Ամեն դեպքում, այս երկրի հեղինակությունը տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով նվազել է:  Մյանմայի կենտրոնական կառավարությունը սկսել է տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, որոնց համար կա արտասահմանյան ներդրումների կարիք: Սակայն այս բռնությունները կարող են պատճառ  դառնալ, որ  ներդրումները նվազեն: Դրանից բացի, վառված գետին ստեղծելը և Ռախինի բնակիչներին տարհանելը ոչ միայն պատճառ են դառնում, որ այդ երկրի ռազմական ուժերը և ծայրահեղ բուդդիստները հաստատեն իրենց դիրքը, գրավելով տեղացիների հողերը, այլ  վնասվի տարածաշրջանի և Մյանմայի անվտանգությունը:

Հարկ է նշել, որ Ռոհինգյա մուսուլմանների միակ պահանջը քաղաքացիական իրավունքն է և այն արտոնություններից օգտվելը, որ ունեն Մյանմայի մյուս քաղաքացիները: Եվ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով ու բանակցությունների միջոցով: Սակայն ծայրահեղական զինված ուժերի և բուդդիստների բռնությունները պատճառ են դարձել, որ մուսուլմաները ձևավորեն բռնարարքների դեմ պայքարող խմբեր: Ռախին նահանգի խորհրդատու հանձնաժողովը հայտարարել է, որ բռնությունները շարունակելով և այդ շրջանում ռազմական ուժ տեղակայելով, հնարավոր չէ լուծել Ռոհինգյա մուսուլմանների խնդիրը: Եթե Մյանմայի կառավարությունը չկարողանա լուծում գտնել այդ շրջանում բնակվող մոտ մեկ միլիոն բնակիչների համար, այս շրջանում բռնություններն ավելի մեծ ծավալ կստանան  ու ավելի մեծ թվով մարդիկ կմիանան զինված  խմբերին: Իսկ այս վիճակը հանցագործ խմբավորումներին հնարավորություն կտա ավելի շատ աղքատ մարդկանց ներգրավել: Եվ այս ամենում մեղավոր է Մյանմայի կառավարությունը, որն անտեսելով մուսուլմանների ցեղասպանությունը, հարմար պայմաններ է ստեղծում զինված ծայրահեղականների ու բուդդիստների համար, որպեսզի շարունակեն իրեն հանցագործությունները:

 

Sep 05, 2017 20:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ