• Մամուլի տեսություն  12-09-2017

Իրանն ու Հայաստանը քննարկել են էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները:

Ալիք

Իրանն ու Հայաստանը քննարկել են էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները

 

 

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան ՝ Սեյյեդ Քազեմ Սաջջադին  և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար ՝ Աշոտ Մանուկյանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքների ընթացքը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում վերը նշված թեմայից բացի, Քազեմ Սաջջադին և Աշոտ Մանուկյանը քննարկել են նաև էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և առկա խոչընդոտների վերացման հետ կապված թեմաներ:

Դեսպան Սաջջադին և նախարար Մանուկյանը դրական են գնահատել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունները ՝ կարևորելով դրանց մակարդակի բարձրացումը: Նրանք կարևորել են հատկապես Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը նախատեսված ժամկետներում շահագործման հանձնման հանգամանքը:

 

Բահար

ՄԱԿ .«Սա էթնիկ մաքրագործում է»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի կառավարության հարձակումները , ընդգծելով, որ տեղի ունեցած էթնիկ մաքրագործում է համարվում:

Ռաադ Ալ-Հոսեյնի խոսքերով, թեև Մյանմայի կառավարությունը կանխում է մարդու իրավունքների քննիչներին ստուգումներ անցկացնել, սակայն ներկա իրավիճակը համարվում է միջազգային իրավունքների բացահայտ ոտնահարում: ՄԱԿ-ի պաշտոնյայի ասածով, ցնցող քայլ է նաև սահմանամերձ տարածքներն  ականապատելու  Մյանմայի կառավարության նախաձեռնությունը:

Մյանմայի կառավարությունը մերժել է աշխարհազորայինների կողմից հայտարարված ժամանակավոր միակողմանի հրադադարի առաջարկը ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում բանակցել ահաբեկիչների հետ:

Մյուս կողմից Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները վայրագ ու ծրագրավորված են բնութագրել Մյանմայի կառավարության քայլերը: Աստանայում կայացած կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են Ռախինի նահանգում մարդկային աղետը կանխելու համար Մյանմայի կառավարության կողմից անհապաղ ու լուրջ քայլեր նախաձեռնելու անհրաժեշտությունը: Մյանմայի կառավարությունը մուսուլմաններին համարում է Բանգլադեշից անօրինական գաղթականներ: Մյանմայի կառավարությունը նաև ահաբեկչական կառույց է համարում Արաքանի ազատագրման բանակը:
Դա այն դեպքում, երբ Դալայ լաման ևս դատապարտել է Ռոհինգիայի մուսուլմանների սպանդը: Նրա խոսքերով, Մյանմայի կառավարությունը պետք է հիշի Բուդդայական ուսուցումները :

 

 

Իրան

Չինաստանը և նրա խնդրահարույց հարևանը

 

ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնում են միմյանց, իսկ Չինաստանը փորձում է այդ հարցում լինել անկողմնակալ: Պեկինը բազմիցս հայտարարել է, որ պատերազմ սկսվելու դեպքում, կարող է պաշտպանել Փխենյանին: Չինաստանն ապացուցել է , որ կարող է  պահպանել Կորեական թերակղզու անվտանգությունը, դա լինի Սպիտակ տան թույլտվությամբ, թե ՝ ոչ:  Եթե Չինաստանն ԱՄՆ-ին չի օգնելու Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցները ոչնչացնելու գործում, ապա նա կարող է օգնել կանխել այդ զենքերի կիրառումը: Պեկինի գլխավոր մտահոգությունը ՝ տարածաշրջանի անվտանգության ապահովումն է: Դժվար չէ պատկերացնել Հյուսիսային Կորեայի միջուկային անվտանգության երաշխավորման հարցում չինացիների ու ամերիկացիների մրցակցությունը, սակայն սահմանային դիրքավորումները ցույց են տալիս, որ Պեկինում հակամարտություններ են ձևավորվում ՝ ցույց տալու, որ Հյուսիսային Կորեան անապահովության աղբյուր է: Եթե ԱՄՆ-ը սկզբում հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, ապա Չինաստանն աջակցելու է  վերջինիս, իսկ եթե պատերազմական առաջին քայլն անի Հյուսիսային Կորեան Գուամի դեմ, ապա Չինաստանը պետք է լինի անկողմնակալ:

 

 

Շարղ

Մտքեր ՝ Թրամփի մասին

 

Թարմփն ընտրվել է ԱՄՆ-ում ընտրական հնամաշ մեթոդի արդյունքում: Նրա հետ ընտրապայքարում Հիլարի Քլինթնոն ավելի շատ ձայներ էր շահել:  Նա մերթընդմերթ հանդես է գալիս ֆաշիստական արտահայտություններով: Օրինակ երբ խոսում է երկրից միլիոնավորների վտարման մասին, կամ հրաժարվում է առևտրական համաձայնագրերից : Երբ նա այդպես է խոսում, ասես միայնակ է որոշում ընդունում նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Թրամփի քայլերը ոգևորիչ են նրան ընտրողների համար: Ոչ ոք չի կարող ասել, որ նա նույնիսկ կարդացել է երկրի Սահմանադրությունը: Այդ սնապարծությունն է գրավում մասսաներին: Սա ֆաշիստական երևույթ է: Հոդվածագրի համոզմամբ, եթե կառավարությունը կատարի Թրամփի հրահանգները, ապա կարելի է ասել, որ ԱՄՆ-ում տիրում են ֆաշիստական կարգեր:

 

 

 

7or.am

Թուրքական «Cumhuriyet» թերթի 17 աշխատակից կարող են 43 տարով ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար

 

Թուրքական «Cumhuriyet» թերթի 17 աշխատակից կարող են 43 տարով ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար

Թուրքիայի դատարանը երկուշաբթի օրը վերսկսել է դատական նիստը «Cumhuriyet» թերթի 17 աշխատակիցների և իրավաբանների դեմ:

Դատարանը որոշել էր թողնել կալանքի տակ 4 մեղադրյալների, սակայն ազատ արձակել մեղադրյալներից 7-ին՝ դատական նիստերի ընթացքում: Արևմտյան Ստամբուլի Սիլիվրի թաղամասի դատարանում անվտանգության լուրջ միջոցներ էին ապահովված: Այստեղ էին եկել նաև թերթի բազմաթիվ կողմնակիցներ:

Cumhuriyet-ին վերագրում են համագործակցություն ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում մեղադրում են Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Սակայն Էրդողանի ընդդիմախոսներն այս գործը դիտարկում են որպես ոտնձգություն ընդդեմ ազատ խոսքի և հուլիսյան հեղաշրջման տապալումից հետո իշխանությունների ձեռնարկած վհուկաորս, որի արդյունքում կա առաջարկություն՝ դադարեցնել Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու գործընթացը:

«Ավելի քան 180 լրագրողներ այս պահին Թուրքիայի բանտերում են: Տասնյակ ընդդիմադիր պարբերականներ, թերթեր, հեռուստաընկերություններ, տպարաններ կամ լրատվական գործակալություններ փակվել են: Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը: Բազմաթիվ մարդկանց նկատմամբ հարուցված են գործեր ու իրականացվում են դատալսումներ: Շատերն ազատազրկման են ենթարկվում: Ընդդիմադիր լրագրողները հետապնդվում են և ենթարկվում կալանքի՝ կառավարությանը քննադատելու համար: Թուրքիայում ամենահին թերթերից մեկին փորձում էին լռեցնել շինծու գործի միջոցով: Թերթի 5 աշխատակիցներ դեռևս անազատության մեջ են»,- ասում է Ժողովրդական հանրապետական կուսակցության անդամ Բարիշ Յարքադաշը:

Թուրքիայի դատախազությունը Cumhuriyet-ի աշխատակիցների համար պահանջում է 43 տարվա ազատազրկում՝ նախագահ Էրդողանին թիրախավորելու համար:

 

Sep 12, 2017 15:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ