• Մամուլի տեսություն  13-09-2017

Ոչ Իրանն է ղաջարական, ոչ էլ Ռուսաստանը ՝ ցարական

Շարղ

Ոչ Իրանն է ղաջարական, ոչ էլ Ռուսաստանը ՝ ցարական

 

Կարելի է ասել, որ Իրանը և Ռուսաստանը գտնվում են հարաբերությունների լավագույն մակարդակում: Երկու երկիրն ունեն առևտրական ու ռազմական վաղ անցյալ ՝ լինելով գործընկերներ ՝ Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական պայքարի դաշտում: ՌԴ-ում ԻԻՀ դեսպան ՝ Մահդի Սանային լուսաբանել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման վերջին երեքուկես տարիներին, երկու երկրի նախագահները հանդիպել են իննը անգամ: Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում հզոր ու հարևան երկրներն են՝ ունենալով համատեղ շահեր ու մտահոգություններ: Թեհրանը և Մոսկվան ունեն միանման կողմնորոշում ՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Հասան Ռոհանիի կառավարության գորխունեության արդյունքում, արտաքին հարաբերությունների ոլորտում հավասարակշռություն է ստեղծվել: Այստեղ բացակայում են Արևմուտքին կամ Արևելքին հակումները: Հիմքը դրված է համատեղ շահերի հարգման սկզբունքի վրա:

Տարիների ընթացքում, Իրանի և Ռուսաստանի միջև ձևավորված պատմական անցյալի մասին ՌԴ-ում ԻԻՀ դեսպանն ասել է.«Ոչ Իրանն է ղաջարական, ոչ էլ Ռուսաստանը ՝ ցարական: Իրավիճակները փոխվում են: Անշուշտ երկրները փորձում են պաշտպանել սեփական շահերը: Դիվանագիտության ուժն ՝ առկա պոտենցիալներից օգտվելու կարողության մեջ է»:

 

Ռեսալաթ

Քլինթոնի ամենամեծ սխալը

 

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո, որոշ շրջանակներ հայտարարում են, որ ավարտվել է Հիլարի Քլինթոնի քաղաքական գործունեության ժամկետը: Դա այն դեպքում, որ նա ամենայն լրջությամբ շարունակում է իր քայլերը:  այնուամենայնիվ, իրողությունն ու նրա մտքում առկա գաղափարները չեն համապատասխանում: Քլինթոնը սեփական համակարգչի օգտագործումը համարում է  իր ամենամեծ սխալը: Նրա խոսքերով, դա օգնել Թրամփի հաղթանակին:

Վերլուծաբանների կարծիքով, Հիլարի Քլինթոնի ամենամեծ սխալը դա չի եղել, այլ ՝ դեմոկրատների ներկուսակցական ընտրապայքարից Բերնի Սանդերզին հեռացնելու համար անօրինական լոբբիների քայլերն էին: Քլինթոնի և նրա կուսակիցների գլխավոր վրիպումը ՝ Դեմոկրատական կուսակցությունում առողջ մրցակցության կանխումն էր: Այդպիսով սանդերզը կարող էր եզրափակիչ փուլ անցնել:

Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ Բուշի օրոք հենց Քլինթոնը համաձայնեց մասնակցել իրաքյան պատերազմին: Ավելի ուշ, նա խոստովանեց , որ այդ հարցում սխալվել է: Ամեն դեպքում, Քլինթոնի ընտրապայքարի սցենարը մնաց անավարտ: Սանդերզը խիստ նեղված է նրանից: Նույնիսկ եթե Քլինթոնը որոշի մնալ քաղաքական դաշտում, նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կրկին դնելու դեպքում, նա պարտվելու է: Քանի, որ վերջին ամսիներին ընդդիմադիր թևի դերում էլ նա փայլուն գործունեություն չի ունեցել:

 

 

 

Բահար

Ինը արտակարգ իրավիճակ  է հայտարարել Հյուսիսային Կորեայում

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդն արտակարգ իրավճակ է հայտարարել երկրում: Այդ մեկուսացած երկրի ժողովրդի համար, դա մոլորեցնող է, քանի որ արտակարգ իրավիճակին հաջորդում է պատերազմականը: Կիմ Ջուն Ինի հայտարարությունից մեկ շաբաթ անց, կյանքը շարունակվում է  բնականոն կարգով:
ՄԱԿ-ի ԱԽ-ը համաձայնել է Փխենյանի դեմ խստագույն պատժամիջոցների կիրառման մասին ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևի նախագծին: ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչն այդ մասին ասել է.«Հյուսիսային Կորեայի դեմ խիստ քայլեր անելով, կարող ենք նախաձեռնությունը մեր ձեռքն առնել»: Որոշ շրջանակներ ասում են, որ ԱՄՆ-ը ներկայացրել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների բանաձևի բարեփոխված տարբերակը և դա կատարվել է Ռուսաստանի և Չինաստանի համաձայնությունը շահելու նպատակով:

ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում Հյուսիսային Կորեայի դեսպանն ասել է, որ Վաշինգտոնի կառավարությունը տնտեսական, քաղաքական ու ռազմական առճակատում սադրելով, մտանգավոր խաղ է սկսել ՝ Փխենյանի ատոմական էներգիայի զարգացման գործընթացը դադարեցնելու համար, մինչդեռ դա արդեն հասել է կատարելագորման:

Մյուս կողմից, Չինաստանի խոշոր բանկերը հայտարարել են, որ խոչընդոտելու են Հյուսիսային Կորեայի ֆիզիկական ու իրավական անձանց հաշիվների գործունեությունը: Դա կարող է վնասել մեկուսացած երկրին:

 

news.am

Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է փակել Ռուսաստանում պաշտպանական ծրագրի ֆինանսավորման ուղին

 

 

ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են փակել Ռուսաստանում պաշտպանական ծրագրի ֆինանսավորման կենսականորեն կարեւոր ուղին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները ։

«Սբերբանկ» ու «ՎՏԲ» պետական բանկերն ու պաշտոնատար անձինք փնտրում են սահմանափակումները շրջանցելու կամ ֆինանսավորման վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու հնարավորություններ, նշում է գործակալությունը։ Աղբյուրներից մեկը պնդում է, որ ֆինանսավորման որոշ ծրագրեր արդեն հետաձգվել են։

Պատժամիջոցների մասին նոր օրենքի բաժիններից մեկը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ նրանց վրա, ովքեր «զգալի տրանզակցիաներ» են կնքում Ռուսաստանի պաշտպանական ու հետախուզական սեկտորի հետ։ Պատժամիջոցների ծավալները կորոշվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, դրանք կարող են ներառել նաեւ ԱՄՆ ֆինանսական համակարգ մուտքի փակում ու ԱՄՆ-ում գտնվող ակտիվների առգրավում։

Նոր օրենքի պատճառով հնարավոր է, որ ռուսական Սբերբանկի ու «ՎՏԲ»-ի կողմից զենք արտադրողներին տրամադրվող խոշոր վարկերը նոր սահմանափակումների պատճառ կդառնան։ Ռուսաստանի իշխանությունները որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ դիտարկում են նոր պետական բանկի ստեղծում՝ պաշտպանական ծախսերի ֆինանսավորման կամ կամ դրանք հենց բյուջեից ֆինանսավորելը։ Երկրորդ տարբերակը կարող է հանգեցնել պետական պարտքի աճի, գրում է Bloomberg-ը ։

 

 

7or.am

Ադրբեջանում ուրվագծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման ամսաթիվը

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումը նախատեսվում է հոկտեմբերի 28-ին, այդ մասին հայտարարել է ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը «АЗЕРТАДЖ» լրատվական գործակալությանը:

«Եթե տեխնիկական խնդիրներ չառաջանան, ապա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին»,-ասել է Ջավադ Գուրբանովը:

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան փետրվարի 7-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքի ստեղծման վերաբերյալ:

Նախագիծը իր մեջ ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը, որից 68 կմ-ն կանցնի Թուրքիայի միջով, 30 կիլոմետրը` Վրաստանի, ինչպես նաև Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածի վերակառուցումը: Վրացական մասի շինարարությունը ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից, Վրաստանին հատկացվել է երկու արտոնյալ վարկ $ 775 մլն արժողությամբ:

Ախալքալաքի հատվածում երկաթուղային գիծն արդեն տեղադրվել է, սակայն Ախալքալաքի հիմնական կայարանը, որտեղ նույնպես լինելու է հին ռելսերի փոխարինում նորերով` եվրոպականով, դեռ չի ավարտվել, աշխատանքները շարունակվում է: Կկայանա արդյոք երկաթուղային կայարանի բացումը, կամ ամբողջ գիծը պատրաստ կլինի շահագործման, դեռ պարզ չէ: Հարկ է նշել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը հայտարարվում է Ադրբեջանի կողմից ոչ առաջին անգամ: Վերջին անգամ բացումը նախատեսված էր 2017թ.-ի մարտին, ինչը տեղի չունեցավ:

Աղբյուրը՝ jnews.ge

 

Sep 13, 2017 18:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ