• Հս. Կորեան ամբողջովին մերժել է ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված նոր պատժամիջոցների փաթեթը

Հյուսիսային Կորեան բոլորովին մերժել է նոր պատժամիջոցների փաթեթը ներառված այն բանաձևում, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:

«Բանաձևը» կազմվել է Միացյալ Նահանգների կողմից, որը գործարկում է բոլոր անարժան և ագրեսիվ միջոցներն ու մեթոդները: ԿԺԴՀ-ն դատապարտում է և կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձևը, որն արդյունք է սարսափելի սադրանքի և զրկում է ԿԺԴՀ  ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից», - մասնավորապես նշված է երկրի արտաքին քաղաքականության գործակալության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է տեքստում, ՄԱԿ-ի նոր բանաձևը ևս մեկ անգամ հաստատում է, որ «Հյուսիսային Կորեան ճիշտ ճանապարհ է ընտրել, և այժմ Հյուսիսային Կորեան կարող է կրկնապատկել իր ջանքերը`«ապահովելու երկրի ինքնիշխանությունն ու պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»:

HARTAK.am

Sep 13, 2017 19:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ