• Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Սիոնիստական ռեժիմի ԶՈՒ հրամանատարներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այդ երկրի ՊՆ Զաքիր Հասանովը զավթված Պաղեստինում հանդիպել է Սիոնիստական ռեժիմի ԶՈՒ հրամանատարական ու կառավարման կենտրոնի պաշտոնատարների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ինտերնետային կայքի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Զաքիր Հասանովը երկուշաբթի օրը զավթված Պաղեստին կատարած այցի շրջանակներում այցելել է Իսրայելի ԶՈՒ հրամանատարական ու կառավարման կենտրոն:

«Ադրբեջանի բանակ» պարբերականն իր վերջին համարում անդրադարձել է Հասանովի Պաղեստին կատարած ուղևորությանն ու հրապարակել է այդ այցին ու հատկապես Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ նրա հանդիպմանը:

Չնայած ներքին հակառակությանը, վերջին տարիներին Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները, հատկապես ռազմական ու ապահովական ոլորտներում, ընդլայնվել են :

 

Sep 14, 2017 07:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ