• ԱՄՆ-ն արգելել է ինքնաթիռի վաճառքը Իրանին

Իրանի հետ առևտրական հարաբերությունները խոչընդոտելու հարցում ԱՄՆ օրենսդիրների ջանքերի շրջանակներում այդ երկրի ներկայացուցիչների պալատը վավերացրել է Իրանին ինքնաթիռի վաճառքի արգելման մասին օրենք:

Հիլ լրատվական կայքի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը այն դեպքում է վավերացրել Իրանին իքնաթիռի վաճառքն արգելող օրենքը, երբ մի խումբ դեմոկրատական պատգամավորներ նախազգուշացրել էին, որ ներկայացուցւչների պալատի այդ քայլը թուլացնելու է միջուկային համաձայնությունը:

Իլինոյս նահանգի հանրապետական ներկայացուցիչ Փիթեր Ռոսքոմը ԱՄՆ-ի 2018թ. բյուջեի համար ներկայացրել էր փոփոխությունների 2 առաջարկ, որն արգելում է ինքնաթիռների վաճառքի հարցով ֆինանսական փոխանակումները և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությանը արգելում է լիցենզավորել ինաքնաթիռների վաճառքը ԻԻՀ-ին:

ՀԳՀԾ-ի համաձայն` իրանի դեմ բոլոր շրջափակումները պետք է լիովին վերացվեն, սակայն ԱՄՆ-ն շարունակում է պահպանել դրանք:

Sep 14, 2017 11:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ