• Թրամփի քայլը համարվում է մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ

Բրիտանիայում Պաղեստինի դեսպանը Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը փոխելու այդ երկրի նախագահի որոշումը համարել է մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ:

Հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, «Ֆարս» գործակալությունը հաղորդել է .«Բրիտանիայում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպան Մանուել Հասասյանը հակադարձել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և երկրի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշմանն, ասելով.«Թրամփը մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ է արել»: Նրա խոսքերով, պաղեստինցիները չեն ընդունելու, որ Երուսաղեմը լինի Իսրայելի հսկողության տակ:

«Թրամփի այդ որոշումը նշանակում է Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության բանակցությունների ավարտը: Բանակցություններ, որոնք քսան տարի շարունակվել են ապարդյուն».-հավաստել է Հասասյանը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ասել է , որ մտահոգությամբ է հետևում Թրամփի քայլերի մասին նորություններին:

 

Dec 06, 2017 16:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ