• Պապը կողմ է Երուսաղեմի ներկա իրավիճակի պահպանմանը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ:

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Հռոմի Պապը պահանջել է հարգել Երուսաղեմի ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:

«Երուսաղեմը եզակի ու սուրբ քաղաք է հրեաների, քրիստոնյաների ու մուսուլմանների համար: Աղոթում եմ սուրբ քաղաքը պահպանելու է իր ներկա իրավիճակը».ասել է  կաթոլիկների հոգևոր առաջնորդը:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ չորեքշաբթի օրվա ելույթում, Թրամփը պատրաստվում է հայտնել այդ մասին:

Dec 06, 2017 17:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ