• Մամուլի տեսություն 07-12-2017

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Մուսուլման պետությունների հետ տարաձայնության պատճառ չունենք, բայց դիմակայելու ենք ԱՄՆ-ի գործակալներին»:

Իրան

Մուսուլման պետությունների հետ տարաձայնության պատճառ չունենք, բայց դիմակայելու ենք ԱՄՆ-ի գործակալներին

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իսլամի մեծապատիվ մարգարե Հազրաթ Մոհամմեդի և Էմամ Ջաըֆար Սադեղի ծննդյան տոնի կապակցությամբ ԻԻՀ եռյակ իշխանությունների ղեկավարների, համակարգի պատասխանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ  Մոհամմեդի ուսուցումներին հետևելը ներքին, տարածաշրջանային ու միջազգային բարդություններից իսլամ ժողովրդի ձերբազատման պայմանն է:  «Եթե իսլամ աշխարհը փառքի ու հզորության է ձգտում, պետք է միասնական ու դիմադրող լինի»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին, հետադեմներին ու գերտերություններին կապված երկրներին ժամանակակից աշխարհի փարավոններ կոչելով ու անդրադառնալով իսլամ ժողովրդի մեջ պառակտում ու պատերազմ սերմանելու նրանց ջանքերին, ասել է. «Որոշ ամերիկացի քաղաքական այրեր ցանկանում են տարածել այն գաղափարը , թե Ասիայի արևմուտքում պիտի պատերազմ ու բախում առաջանա, որպեսզի Սիոնիստական ռեժիմը ապահով լուսանցքում հայտնվի և իսլամ աշխարհի արնաքամ մարմինն առաջադիմոության հնարավորություն չունենա»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խիստ ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ տարածաշրջանի որոշ իշխանավորներ հետևում են ԱՄՆ-ի ցանկություններին, հավելել է. «ԻԻՀ-ն մուսուլման պետությունների հետ տարաձայնության որևէ պատճառ չունի և հենց այնպես որ Իրանում միասնականություն ու եղբայրություն է տիրում, իսլամ աշխարհում էլ միասնականության ու միավորման կարիք կա»:

 

 

Քեյհան

Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, կրակի հետ խաղ մի արա

 

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նախագահի նախագիծը զայրույթ է պատճառել իսլամ աշխարհին և մտահոգել նույնիսկ Եվրոպային, տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներին ու սիոնիստական ԶԼՄ-ներին:

Ըստ երևույթին Դոնալդ Թրամփը մտադիր է իր կովբոյ պապերի  օրինակով, ԱՄՆ-ի ու Իսրայելի բախտը վճռել մենամարտի դաշտում, որպեսզի այդպիսով քողարկի աշխարհում ու այդ թվում Պաղեստինում իր կրած պարտություններն ու ձախողումները: 

Ամերիկացի խորամանկ քաղաքական գործիչները, եվրոպական երկրներն ու մասնավորապես տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները, սարսափում են Թրամփի այս որոշման վտանգավոր հետևանքներից և հավանական են համարում ցանկացած զարգացում:

Իհարկե Թրամփն ու ամերիկացի պատասխանատուները երեկ ռազմական ուժ են տեղակայել իսլամական ու Ասիայի արևմուտքում գտնվող երկրների իրենց դեսպանատներում:

Ամեն դեպում հնարավոր է, որ ամերիկացի այս կովբոյը երեկ գիշեր հատած լինի կարմիր գիծն ու իրեն հատուկ գոռոզությամբ դեսպանատան տեղափոխման հրահանգն արձակած լինի: Եթե նա նման հիմարություն թույլ տված լինի, այսուհետ հեշտությամբ հնարավոր չի լինելու վերահսկել իրավիճակը:

 

Ղոդս

Ունեցվածքի «ղումար» Բիթքոյնի միջոցով

 

Թվայնացված արժույթներում, այդ թվում Բիթքոյնում ներդրում կատարվելու տենդն այլ երկրների նման տարածվել է նաև Իրանում և դա ի տես այն բանի, որ թե Կենտրոնական բանկը և թե տնտեսագետները դրա կապակցությամբ ազդարարում են մանր դրամատերերին: Իրանի կենտրոնական բանկը դեռ դրա կապակցությամբ հստակ քաղաքականություն չի մշակել ու այդ բանկի տեղակալ Նասեր Հաքիմիի ընդգծմամբ ոչ մերժում ու ոչ էլ հաստատում է Բիթքոյնը: Հաքիմին սակայն ժողովրդին ազդարարում է, որ նման գործարքներում նրանց կարող է Գոլդքուեսթի ճակատագիրը սպասել կամ  դա ֆինանսական անօրինական հաստատությունների նման կարող է կլանել նրանց կապիտալը: Հաղորդումների համաձայն, Բիթքոյնի արժեքն այս տարվա ընթացքում ավելի քան 1000 տոկոս աճ է արձանագրել ու այսօր դրա արժեքը գերազանցեց 12000 դոլարը: Ոմանք նախատեսում են, որ դրա արժեքը դեռ կարող է հավելում կրել ու ոտքի տակ տրորելով դոլարը, հանգեցնել միջազգային բորսաների անկմանը:

Տնտեսագետ Ալբերտ Պողոսյանն այս կապակցությամբ ասում է. «Հնարավոր է, որ մոտ ապագայում վիրտուալ այս արժույթները դոլարից բացի այլ արժույթների միջոցով իրենց համար հենարան ստեղծեն։ Կարճ ժամանակում դրա արժեքի հավելումը, ոչ թե արտադրության այլ առևտրական գործարքների արդյունքն է, հետևաբար չի կարելի ակնկալել, որ այս փուչիկը երկար ժամանակ գոյատևի»:

Նրա համոզմամբ թեև Բիթքոյնը ներկայումս որևէ խնդիր չի առաջացրել Իրանում, սակայն չարաշահման ենթարկվելու ընդունակություն ունի և միջազգային մակարդակում էլ հնարավոր է, որ պրոֆեսիոնալ բրոքերներն ու հանցագործները ժողովրդի համար խնդիրներ առաջացնեն:

 

News.am

29 տարի անց. Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցն է

 

29 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:

Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի պահին երկրակեղեւի պատռվածքի գոտուց ազատվել է Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբի նման 10 ատոմային ռումբի պայթյունին հավասարազոր էներգիա: Երկրաշարժի առաջ բերած ալիքը տարածվել էր ողջ Երկրով եւ արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի գիտական լաբորատորիաներում:

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Մեծ ավերածություններ եղան նաեւ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Կիրովականում (այժմ Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանեց երկրի արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը: Այն ժամանակ Հայաստանին օգնության եկավ ողջ աշխարհը:

Ցավոք, աղետից 29 տարի անց աղետի գոտին չի վերացել, անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, անմարդկային պայմաններում: Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Սերժ Սարգսյանը եւս 2008-ին գալով իշխանության խոստացել էր, որ վերացնելու են աղետի գոտի հասկացությունը, որ անօթեւան ընտանիքներ չեն լինելու:

Սակայն այսօր անօթեւան հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

 

 

 

 

Dec 07, 2017 10:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ