ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի մերձակա տարածքներում բնակվող ավելի քան 200 հազար մարդ տարհանվել է մոլեգնող հրդեհի պատճառով: Հրդեհը սպառնում է նաև Լոս Անջելեսի հազարավոր բնակիչների:

Լոս Անջելեսից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետ Էրիկ Գարսեթին չորեքշաբթի օրը հայտարարել է.«Լոս Անջելեսում և Վենտուրայում ավելի քան 230  հազար մարդու հանձնարարված Է հեռանալ իրենց տներից»:

Լոս Անջելեսի  մոլեգնող անտառային հրդեհներից տուժած տարածքները կազմել են մոտ 32 հազար հեկտար:

Լոս Անջելեսի քաղաքպետը նշել է.«Ուժգին քամիների պատճառով, հրդեհները արագ տարածվում են »:

Ըստ հաղորդումների՝ Կալիֆորնիա նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում, հատկապես՝ Լոս Անջելես և Վենտուրա քաղաքների արվարձանում  մոլեգնող հրդեհների պատճառով զոհվել ու վիրավորվել է մի քանի մարդ: 

 

Dec 07, 2017 16:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ