• Ռուսաստանն զգուշացրել է Ղոդսի  վերաբերյալ  Թրամփի որոշման կապակցությամբ

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն է հրապարակել, որում զգուշացրել է,որ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը կարող է հանգեցնել ճգնաժամի:

ՌԴ ԱԳ նախարարությունը նաև հստակեցրել է.«ԱՄՆ-ի որոշումները միակողմանի են ու խաղաղության վնասին»:

Լիբանանի Հեզբոլլահը ևս մի հաղորդագրություն է հրապարակել,որում հայտարարել է.«Բռնագրավված Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ կառավարության որոշումը վտանգի առջև է կանգնեցրել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Լիբանանի Հեզբոլլահի հաղորդագրության մեջ ասված է.«Ղոդսի դեմ ԱՄՆ կառավարության որոշումն ամենավտանգավոր որոշումն է ,որ մինչ այսօր ընդունել են ԱՄՆ կառավարությունները»:

«Դիմադրությունը իրավունքների վերականգման միակ ելքն է, և Ղոդսի դեմ ԱՄՆ կառավարության որոշումը վերացնում է բանակցության ցանկացած հնարավորություն», հստակեցրել է Լիբանանի Հեզբոլլահը: 

Dec 07, 2017 18:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ