• Ամերիկացի վերլուծաբան. Թրամփը պարտվել է Մերձավոր Արեւելքի հարցում

Միացյալ Նահանգները պարտվում են Հյուսիսային Կորեայի հարցում, Ռուսաստանի եւ Չինաստանի հարցում, Մեքսիկայից եւ Չինաստանից ներմուծման, Պետքարտուղարի, նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի իսկ այժմ Մերձավոր Արեւելքի հարցում:

Այս մասին «Washington Post»-ի կայքում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Դանա Միլբանկը:

Նա հարց է հնչեցնում՝ արդյոք Թրամփը չի հոգնել պարտվելուց: Ըստ նրա՝ Ղոդսը (Երուսաղեմ)   Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով՝ նա փաստացի Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում պարտություն է կրում:

 «Նա բորբոքում է արաբական դաշանակիցներին՝ հերքելով ԱՄՆ լեգիտիմությունը որպես դաշնակցի եւ խաղաղության պայամնագիրը անիրականանալի երազանք դարձնելով»,- գրում է հեղինակը:

Ըստ Միլբանկի՝ իր որոշումով Թրամփը մեղմացրել է ԱՄՆ հանձնառությունը երկու երկների հայեցակարգով լուծման շրջանակում, որին դեռ 2002-ին աջակցել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

Թրամփն արդեն հասցրել  է չեղյալ հայտարարել արտաքին քաղաքականության «հաղթանակները», ինչպիսին է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը կամ իրանական խնդիրը:

 «Հարաբերությունները վատթարացել են Բրիտանիայի, Եվրոպայի եւ Մեքսիկայից մինչեւ Ավստրալիա բոլոր երկրների հետ: Նա արագացրել է Իսլամական պետության դեմ հաղթանակը, չնայած Ռուսաստանին ավելի շատ իշխանություն տրամադրելու գնով, որի հետեւանքով ահաբեկչական սպառնալիքը ապակենտրոնացված է, բայց վերացված չէ», - գրում  է հեղինակը:

News.am

 

Dec 08, 2017 00:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ