• ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. Թիլերսոն

ԱՄՆ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության հարցում լուծում գտնելու համար։

Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին։

«Մենք պետք է առաջընթաց գրանցենք Վրաստանում եւ Մոլդովայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում»,– նշել է նա։

Թիլերսոնը նշել է, որ իրենք բավարարված են շփման գծում լարվածության թուլացման եւ բանակցությունների ակտիվացման կապակցությամբ հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններով։ «Էական առաջընթացը կարող է լինել, երբ լինի քաղաքական կամք։ Մենք ողջունում ենք երկու հարցերի շուրջ զրուցելու երեկվա որոշումը»,– հավելել է նա։

News.am

 

Dec 08, 2017 00:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ