• Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ին եւ Twitter-ին սպառնացել է

Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ին եւ Twitter-ին մինչեւ հունվարի 18-ը ժամանակ է տվել, որպեզի վերջիններս մանրամասն տեղեկություններ տրամադրեն այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը այդ սոցիալական ցանցերի միջոցով միջամտում «բրեքսիթի» հանրաքվեին, գրում է Kommersant.ru-ն:

Տեղեկության համաձայն, Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Դամիան Քոլինզն էլ հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը ժամանակին չտրամադրվի, սոցիալական ցանցերի ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն:

hraparak.am

Jan 02, 2018 19:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ