• Արևմուտքը շարունակում է Իրանի ներքին գործերին իր սադրիչ միջամտությունը

Չնայած Իրանում տիրող խաղաղ իրավիճակին, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակը հայտարարել է, որ հետևում է տարբեր քաղաքներում վերջին անհանդարտություններին:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ ՝ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Քերթին Ռեյը հայտարարել է.«Իրանում վերջին դեպքերի հետ կապված Եվրամիությունը կապ է պահպանում այդ երկրի պետայրերի հետ»:

Չխոսելով արտաքին սադրիչ ուժերի միջամտությամբ տեղի ունեցած վերջին անհանդարտությունների ավերիչ կողմերի մասին, Մոգերինիի խոսնակն ասել է .«Միությունն ակնկալում է երաշխավորել Իրանում խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը»:

Այդ հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ Իրանի պետայրերը մշտապես կարևորել են խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքն ու ազատությունը և Իրանի ներքին գործերի նախարարությունը ևս հայտարարել է, որ վերջին օրերին հավաքների կազմակերպման ոչ մի հայտ չի ստացել»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ  Նիքի Հեյլին երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել արտահերթ նիստ գումարել ՝ Իրանի ներքին իրավիճակի քննարկման հարցով»:

ԱԽ-ի հերթական նախագահը մերժել է ԱՄՆ-ի այդ պահանջը ՝ շեշտելով, որ նիստի գումարման անհրաժեշտություն չկա:

Jan 03, 2018 12:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ