• Թուրքիան հայտնել է, որ հարկավոր է զերծ մնալ Իրանի շուրջ սադրիչ հայտարարություններից

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարկավոր է զերծ մնալ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ սադրիչ հայտարարություններից, նշվում է երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Թուրքիան կարևորում է հասարակական հանգստությունն ու կայունությունը բարեկամական ու եղբայրական Իրանում։ Այդ առիթով անհրաժեշտ է խուսափել բռնություններից ու չտրվել սադրանքների։ Մենք ուզում ենք, որ այս իրավիճակում հաջողվի խուսափել օտարերկրյա միջամտությունից ու սադրիչ հայտարարություններից»,- նշված էր հաղորդագրության մեջ։

armedia.am/

Պիտակ

Jan 03, 2018 16:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ