•  Ինչո՞վ է վնասակար Wi-Fi-ը

Այս մասին շատ հաճախ լռում են: Պաշտպանեք ձեզ և ձեր հարազատներին…

Wi-Fi անլար ցանցը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի առանց լարերի կարողանանք մուտք ունենալ ինտերնետ, այսօր օգտագործվում է ամենուրեք: Բայց շատ քչերը գիտեն այն մասին, որ Wi-Fi սարքերը սպասարկող ծառայությունների աշխատակիցներն ունեն կոնկրետ հրահանգներ, որպեսզի նվազեցնեն իրենց առողջության վնասը:

Մեր անլար սարքերը՝ ինչպիսիք են բջջային հեռախոսները և պլանշետները, ինտերնետին միանալու համար օգտագործում են երթուղիչներ: Երթուղիչը ճառագայթում է WLAN-ի ազդանշանը՝ էլեկտրամագնիսական ալիքներ, որը կարող է մեծ վնաս պատճառել առողջությանը:

Հաճախ մենք անտեսում ենք այդ փաստը, քանի որ գործնականում գրեթե ոչինչ չգիտենք այդ մասին: Սակայն, ժամանակի ընթացքում այդ ազդանշանները շարունակում են վնասել մեր օրգանիզմին:

Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության ուսումնասիրությունները ապացուցել են, որ Wi-Fi երթուղիչները խոչընդոտում են մարդկանց և բույսերի աճին:

Wi-Fi-ի ազդեցության հետևանքները.

  • Քրոնիկական հոգնածություն:
  • Ցավ ականջներում:
  • Անբավարար կենտրոնացում:
  • Հաճախակի ուժեղ գլխացավեր:
  • Քնի հետ կապված պրոբլեմներ:

Մենք չենք կարող ապրել առանց տեխնոլոգիաների՝ դա փաստ է: Բայց մենք պետք է ավելին իմանանք, թե ինչպես պաշտպանվել վնասակար հետևանքներից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես անվտանգ օգտագործել Wi-Fi երթուղիչները, կամ ծայրահեղ դեպքում նվազեցնել դրանց վնասակար ազդեցությունը:

Ինչպես պաշտպանել երեխաներին էլեկտրամագնիսական ալիքներից.

  • Անջատեք Wi-Fi-ը քնելուց առաջ:
  • Անջատեք Wi-Fi-ը, երբ այն չի օգտագործվում:
  • Փոխարինեք տնային քաղաքային անլար հեռախոսը, հին և բարի լարային հեռախոսով:
  • Մի տեղադրեք Wi-Fi երթուղիչը խոհանոցում և ննջասենյակում:

lurer.com

 

Պիտակ

Jan 03, 2018 19:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ