• Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն: Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի և Իրանի դեսպանները: Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը:

Armenpress.am          

 

Պիտակ

Jan 12, 2018 20:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ