• Թուրքիան չի մոտենա Եվրամիությանը, մինչև ազատ չարձակի լրագրողներին. Ժան-Կլոդ Յունկեր

Թուրքիան չի մոտենա Եվրամիությանը, մինչև ազատ չարձակի երկրի բանտերում փակված լրագրողներին, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

 

«Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են Եվրամիության համար: Բայց պետք է հիշեցնեմ, որ Թուրքիան մեծ-մեծ քայլերով հեռանում է իր նախկին եվրոպական հավակնություններից: Որևէ առաջընթաց չի լինի, քանի դեռ թուրքական բանտերում լրագրողներ են պահվում»,- հայտարարել է Յունկերը:

armedia.am/

Պիտակ

Jan 13, 2018 12:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ