• Ռուսաստանը ընդգծել է ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարմությունը

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը ընդգծել է, որ Մոսկվան, ինչպես եւ Եվրամիությունը, հավատարիմ կմնա Իրանի միջուկային համաձայնությանը:

Սպուտնիկ  լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարության տեղակալ Սերգեյ Ռիաբկովը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները միջուկային գործարքի վերաբերյալ:

Ռիաբկովը ավելացրել է, որ Թրամփիքայլերը ի խնդիրներ կառաջացնեն միջազգային բանակցությունների ոլորտում, իսկ Մոսկվան բազմիցս նշել է Վաշինգտոնի կողմից Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված շրջափակումների քաղաքականության թերությունները:

Անդրադառնալով ուրբաթ օրը, Թրամփն կողմից ՀԳՀԾ-ի վերաբերյալ հայտարարությանը  Ռիաբկովն  ասել է. «Մոսկվան շատ բացասական կարծիք ունի Վաշինգտոնի որոշումների եւ հայտարարությունների վերաբերյալ, եւ թվում է, որ ամենավատ կանխատեսումներն իրականություն են դառնում»։

Ռիաբկովն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ը չի կարող փոփոխությունների ենթարկել, եւ Մոսկվան դեմ է այս համաձայնագրի խախտման ցանկացած փորձին:

 

Jan 13, 2018 16:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ