• Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում և Եմենում

Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում և Եմենում:

 Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ­Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­ ն: «Ակնկալվում է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր այն տարածաշրջանի վերաբերյալ, որտեղ մենք համատեղ աշխատանքներ ենք տանում: Խոսքը վերաբերում է ինչպես իրադրությանը Սիրիայում, այնպես էլ Եմենի հակամարտությանը, տարածաշրջանի կայունացմանը, ավելի լայն մասշտաբով՝ պայքարն ահաբեկչության դեմ»,­ հայտնել է Թիլերսոնը:

Armenpress.am

 

Պիտակ

Jan 13, 2018 23:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ