• Թրամփը քննադատել է իր բարոյազրկությունը մերկացրած օրաթերթին

Ամերիկացի մի լրագրող անդրադառնալով Թուիթերում Թրամփի գրառմանը, որտեղ նա «Ուոլսթրիթ Ժուռնալ» օրաթերթին կեղծ է համարել, ասել է. «ԱՄՆ նախագահը ցանկանում է հեղինակազրկել իր բարոյազրկությունը մերկացրած օրաթերթին»:

«Էն Բի Սի Նյուզ»-ի թղթակից Ջեֆ Բենթը Թուիթերում արած գրառման մեջ գրել է. ««Ուոլսթիթ Ժուռնալ»-ը վարկաբեկելու Թրամփի ջանքն առնչվում է այդ օրաթերթի ուրբաթ օրվա հաղորդմանը, որի համաձայն Դոնալդ Թրամփի փաստաբանը, վերջինիս հետ սեռական հարաբերությունները գաղտնի պահելու դիմաց 130 հազար դոլար վճարել է մի պոռնոաստղի»:

ԱՄՆ նախագահը կիրակի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ իր հարաբերության մասին «Ուոլսթրիթ Ժուռնալ»-ում տեղ գտած հաղորդման կապակցությամբ, իր թուիթերյան էջում գրել է. ««Ուոլսթրիթ Ժուռնալ»-ը ստելով գրել է, որ ես նրանց ասել եմ, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հետ լավ հարաբերության մեջ եմ: Ես ասել եմ, որ նրա հետ լավ հարաբերություններ կունենամ»:

Թրամփը Թուիթերում կատարած այլ գրառումներում քննադատելով դեմոկրատականներին, քննադատել է նաև անչափահաս տարիքում ԱՄՆ ժամանած անձանց պաշտպանող ԴԱՔԱ-ի օրենքը, ինչպես նաև վիճակահանության միջոցով ԱՄՆ-ում բնակության իրավունք տրամադրող ծրագիրը:

 

Jan 15, 2018 08:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ