•  Արեւելյան Ղոդսը (Երուսաղեմ) կարող Է լինել մեն միայն Պաղեստինի մայրաքաղաքը. Մահմուդ Աբաս

Արեւելյան Ղոդսը (Երուսաղեմ) կարող Է լինել սոսկ Պեղեստին պետության մայրաքաղաքը:

Այդ մասին հայտարարել Է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, որը հունվարի 14­-ին ելույթ Է ունեցել Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհրդի՝ Ռամալլահում կայացած արտակարգ նիստում: Նրա ճառը հեռարձակել Է Palestine Al Yawm հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը: «Դա մեր քաղաքն Է եւ մեր հողը, մենք չենք լքի այն»,­ նշել Է Աբասը: Նրա խոսքով՝ «պեղեստիտնցիներն այժմ բախտորոշ պահ են ապրում իրենց պատմության մեջ, որից կախված Է նրաց ապագան»: Մենք չենք ենթարկվի որեւիցե կողմի թելադրանքին եւ չենք կրկնի անցյալի սխալները,­ ընդգծել Է Աբասը:­ Ոչ մի «դարի գործարք», որի մասին խոսում են ամերիկացիները, չի լինի»: Նա «խայտառակություն» Է որակել այն սպառնալիքները, որոնք պաղեստինցի ժողովրդի հասցեին հնչում են Վաշինգտոնի կողմից, ինչպես նաեւ խիստ քննադատության Է ենթարկել ինքնավար վարչակազմի ֆինանսական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամի վարչակազմի մտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am

 

Jan 15, 2018 10:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ