• Ադրբեջանցի վերլուծաբան. Հայերի դեմ ատելության տարածումն աղտեալի էր Ադրբեջանի համար

Ադրբեջանցի հայտնի վերլուծաբանի համոզմամբ, հայերի դեմ ատելության տարածումն Ադրբեջանի համար աղետալի է եղել:

Զառթոշտ Ալիզադեն «Ենի Մուսավաթ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ունեցող Խալիլ Ռեզա Օլոթուրքի հասցեին այդ երկրի երիտասարդ գրողի հնչեցրած քննադատության շուրջ ծագած լրատվական աղմուկին, ասել է. «ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում Խալիլ Ռեզա Օլոթուրքը Բաքվի ժողովրդի հանրահավաքներում հրահրիչ հայտարարություններ էր կատարում, որոնք հայերի հասցեին ատելություն ու սպառնալիք էին պարունակում: Այդ արտահայտությունները ծառայեցին ադրբեջանցիների՞ն, թե՝ հայերին»:

Զառթոշտ Ալիզադեն անդրադարռնալով ԼՂ հակամարտության խլած բազմաթիվ մարդկային զոհերին, հավելել է. «Այդ ժամանակ բանաստեղծներն ու մտավորականությունը հայերի դեմ ատելության ալիք առաջացրեցին, ինչն այսօր էլ դեռ շարունակվում է: Նրանք կապված էին ուժի կենտրոններին ու այդ միջոցով եկամուտ էին վաստակում»:

«Եթե դիտեք այդ օրերից պահպանված տեսագրությունները, կնկատեք, որ Խալիլ Ռեզա Օլութուրքի բանաստեղծությունները հայերի դեմ ուղղված կրակի բոցեր էին: Եթե նա խոհեմ մտավորական լիներ, ատելություն տարածելու փոխարեն խաղաղության ու հաշտության կոչ պիտի ուղղեր: Նույնիսկ հրադադարի պայմաններում 4000 ադրբեջանցի քաղաքացիներ են զոհվել: Արդյո՞ք պիտի ողջունել նրանց, ովքեր պատերազմ են ցանկանում»:

 

Jan 18, 2018 08:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ