• ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է  ՀԳՀԾ-ի գործադրման կարևորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է կազմակերպության կողմից ՀԳՀԾ-ի գործադրմանն աջակցելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հինգշաբթի օրը մասսայական ոչնչացման զենքերի տարածումն արգելելու թեմայի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ասել է. «ՀԳՀԾ-ի նկատմամբ սպառնալիքը բարդություններ կառաջացնի միջազգային անվտանգության համար»:

Նիստում Անտոնիո Գութերեշն ընդգծել է մասսայական ոչնչացման զենքերի ապատարածման հարցում վստահության ստեղծման անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել է հատկապես ռազմական բաժիններում Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ընթացող բանակցությունները:

 

Jan 19, 2018 07:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ