• Հռոմի պապը ժամանել է Պերու

Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը հունվարի 18-ի երեկոյան քառօրյա այցով ժամանել է Պերու: Նախքան Պերու ժամանելը, Հռոմի Պապը գտնվում էր Չիլիում, որտեղ սակայն ջերմ ընդունելության չէր արժանացել:

Հունվարի 19-­ին քահանայապետը կայցելի Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում կանցկացնի Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ հանդիպելու երկրի իշխանությունների հետ:

Չիլիում Հռոմի Պապը հանդիպել է կաթոլիկ քահանաների կողմից սեռական ոտնձգությունների զոհ դարձածների հետ ու ներողություն խնդրել նրանցից: Բողոքարարները դատապարտել էին եկեղեցու ծառայողների կողմից սեռական բռնությունները:

Jan 19, 2018 12:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ