• ՌԴ ԱԳ նախարարը զգուշացրել է ՀԳՀԾ-ի տապալման կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ում զգուշացրել է Միջուկային համաձայնության չեղարկման հետևանքների կապակցությամբ, ասելով, որ դա աշխարհի համար վտանգավոր հետևանքներ է ունենալու:

Հինգշաբթի օրը Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում զանգվածային ոչնչացման զենքերի տարծման մասին  ելույթում ասել է , որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը դիվանագիտական մեծ ձեռքբերում է համարվում և պարզ է, որ կողմերից մեկի մեղքով համաձայնության տապալումը վտանգավոր հետևանքներ է ողջ աշխարհի համար՝ միջազգային անվտանգության ընդհանուր կառուցվածքի, նաև կորեական թերակղզու խնդրի կարգավորման հեռանկարի կապակցությամբ:

«Մենք չենք կարող որոշ երկրների օրակարգային ռեժիմի պատճառով հրաժարվել միջազգային դիվանագիտական իրական մի ձեռքբերումից».-ասել է Լավրովը:

Նրա հավաստմամբ ՝ հնարավոր չէ Իրանին ասել. «Պետք է հավատարիմ մնալ ՀԳՀծ-ի շրջանակում հանձնառություններին, սակայն մենք վերականգնելու ենք պատժամիջոցները»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս նիստի սկզբում ասել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը բխում է միջազգային հանրության շահերից:

 

Jan 19, 2018 12:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ