• Թրամփի կառավարության աշխատանքը կրկին դադարեցման վտանգի առջև է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ժամանակավոր բյուջեի օրինագիծը հաստատելով, Թրամփի կառավարությունը փորձում է գոյատևել: Սենատում այդ օրինագծի ճակատագիրը պարզ չէ և կառավարության փակվելու հավանականությունը չի բացառվում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վավերացրել է չորս շաբաթյա բյուջեն, որը կարող է կանխել այդ երկրի կառավարության աշխատանքի դադարեցումը: Դա այն դեպքում, երբ տարեկան բյուջեի մանրամասների հարցում դեմոկրատների ու հանրապետականների միջև տարաձայնությունների պատճառով, Սենատում կարճաժամկետ բյուջեի վերջնական հաստատման հավանականությունը փոքր է : 

Եթե Սենատը մինչև ուրբաթ օրը չհաստատի այդ նախագիծն, ապա ԱՄն կառավարությունը մինչև շաբաթ առավոտյան հարկադրվելու է դադարեցնել կառավարության և բանակի որոշ բաժինների աշխատանքը:

Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն ռազմական բյուջեի և անչափահաս տարիքում ԱՄՆ ներգաղթած երեխաների պաշտպանության մասին օրենքներում:

Jan 19, 2018 12:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ