• Թուրքերի 73 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ուզում են վերակենդանացնել Սևրի պայամանագիրը

Այս հարցումն անցացրել է Ստամբուլի Բիգլի համալսարանը, 2017 թվականի նոյեմբերին: Հարցմանը մասնակցել է 2 000 հարցվող՝ երկրի 16 մարզերից: Հարցումն իրականացվել է ամերիկյան Մարշալի հիմնադրամի աջակցությոմբ: Հարցման աշխատանքները ղեկավարել է հայտնի թուրք սոցիոլոգ, դոցենտ Էմրե Դոգանը:

Այն հարցին թե ուզում են արդյոք եվրոպացիները տրոհել Թուրքիան, դրական պատասխան են տվել հարցվողների 87,6 տոկոսը: Ընդ որում, հարցվողների 73,2 տոկոսը համոզված է, որ նույն եվրոպացիները ուզում են վերականգնել Սևրի պայմանագիրը: Հարցվողների 54 տոկոսը համարում է , որ երենց երկրի ամենամեծ թշնամին ԱՄՆ-ն է , 14 տոկոսը այդպիսին համարում է Իսրայելին:

Ներքին հակառակորդներից 53 տոկոսը մատնանշել է քրդամետ «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությանը, 24 տոկոսը՝ Էրդողանի կուսակցությանը:

Zham.am

Պիտակ

Feb 08, 2018 14:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ