• Թուրքիային հակահարված ենք տալու. Ամերիկացի գեներալը զգուշացրել է Էրդողանին

ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ամերիկացի հրամանատարը նշել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել է Փոլ Ֆանքը:

Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

1in.am

 

Պիտակ

Feb 08, 2018 20:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ