• ԱՄՆ Պաշտպանության նախարարը՝ Դեյր Էլ-Զորում իրականացված հարձակման մասին

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Դեյր Էլ-Զորում սիրիական զորքերի դիրքերի վրա իրականացված հարձակումը համարել է ինքնապաշտպանություն: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Խոսելով  թիրախավորած դիրքերում գտնվող ուժերի ազգության մասին, Ջեյսմ Մաթիսն այսօր ասել է, թե Դեյր Էլ-Զորում ԱՄՆ կոալիցիայի հարձակումն իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով: 

Մաթիսը հավելել է.«Պենտագոնը չգիտի արդյոք ռուսներ են եղել այն մարդկանց մեջ, որոնք թիրախավորվել էին ,բայց գիտի ,որ նրանք բոլորը Սիրիայի կառավարության հովանավոր ուժերն են եղել»:

Սիրիայում ԱՄՆ կոալիցիան հիգշաբթի առավոտյան տեղեկացրել էր Դեյր Էլ-Զորում Սիրիայի կառավարության հովանավոր ուժերի դիրքերի վրա իրականացրած հարձակման մասին: «Այս հարձակումը պատասխան քայլ է եղել Սիրիայի կառավարության հովանավոր ուժերին, որոնք չորեքշաբթի օրը գրոհել էին ԱՄՆ-ի «Դեմոկրատական ուժերի» կենտրոնակայանի» վրա, ասել է նա:

Նշենք, որ ամերիկացիները 2017 թվականի սեպտեմբերին ևս հարձակվեցին Դեյր Էլ-Զորի մերձակա տարածքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող սիրիացի զինվորների վրա և սպանեցին նրանցից 62-ին: 

 

Feb 09, 2018 12:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ