• Եվրոպան մոտ ժամանակներս կբախվի գազի պակասության խնդրին․ «Գազպրոմ»

Եվրոպան մոտ ժամանակներս կբախվի գազի պակասության եւ այդ վառելիքի գնաճի խնդրին, եթե «Գազպրոմ»-ից գնումներն ավելացնելու փոխարեն՝ փորձի գազի աճող պահանջարկը ծածկել ԱՄՆ-ից սեղմված գազի ներկրման վրա խաղադրույք կատարելով։

Այս մասին  Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի  արտահանման հարցերը համակարգող փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդեվը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում պահանջարկն ավելանում է, միաժամանակ գազի արդյունահանումը Նիդերլանդներում կրճատվում է, իսկ Նորվեգիայում այն կդանդաղի 2025 թվականից հետո։ Խոսելով ԱՄՆ-ից մատակարարումների մասին՝ «Գազպրոմ»-ի ներկայացուցչի խոսքով՝ դրանք կմնան համեստ չափերի, թանկ կարժենան եւ առաջին հերթին կուղղվեն դեպի Ասիա, փոխանցում է DW-ն։

Մեդվեդեվը նշել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարման կշիռն պահանջարկի ավելացման պայմաններում աճել է մինչեւ 35 տոկոս եւ կարող է հասնել 40 տոկոսի։

Ալեքսանդր Մեդվեդեվը քննադատել է Արեւմուտքում հնչող կոչերը կրճատել ռուսական գազից կախվածությունը։ «Կապված ռուսական գազից կախվածության կրճատման հետ՝ գուցե մենք էլ Ռուսաստանում սկսենք մեկ մայրցամաքից դրամական  արտակարգ կախվածության մասին խոսել։ Օրինակ, եվրոյի կամ դոլարի մասին»,-շեշտել է նա։

News.am

 

 

 

Պիտակ

Feb 09, 2018 20:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ