• ԱՄՆ Կոնգրեսի անդամ.«Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը ծանր է»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ և Կոնգրեսում Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Ջեյմս Մաք Գավերնը խոստովանել է, որ Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը շատ ծանր է:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ամերիկացի կոնգրեսական Ջեյմս Մքգավերնը ուրբաթ օրը Թոմ Լանտոսի անվան կոմիտեի նիստում նշել է.«Այդ երկրում ոչ միայն դադարել են բարեփոխումները, այլև վիճակն ավելի ծանրացել ու հալածանքները խստացել են»: Նիստը կայացել էր Բահրեյնում հանուն ժողովրդավարության ընդվզման 7-րդ տարելիցին, մարդու իրավունքների ակտիվիստների մասնակցությամբ:

Մքգավերնը հավելել է.«Բահրեյնի կառավարությունն արգելել է քաղաքական մեծ հավաքականությունների գործունեությունը և հարյուր հազարավորների զրկել է քաղաքացինության իրավունքից»:

Բահրեյնը  2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդական հեղափոխության ականտես է :

Մարդու իրավունքների աղբյուրների հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում Բահրեյնը համարվում է ամենաշատ  քաղբանտարկյալներ ունեցող երկիրը: 

Պիտակ

Feb 17, 2018 18:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ