• Ամերիկյան հրթիռային հածանավը մտել է Սեւ ծով

Կառավարվող հրթիռներով հագեցած ամերիկյան Ross հածանավը փետրվարի 16-ին մտել է Սեւ ծով:

Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ նավը Սեւ ծով է ուղեւորվել  «ծովում անվտանգության ապահովման համար գործողություններ իրականացնելու, տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների նավատորմի համատեղելիության ամրապնդման համար»:

«Մենք հավատարիմ ենք Սեւծովյան տարածաշրջանում ուժեղ կապեր հաստատելուն, որոնք չափազանց կարեւոր են մեր խաղաղության եւ կայունության համար», - ասել է հածանավի հրամանատար Բրայան Գալոն:

Ross-ը Arleigh Burke տեսակի հածանավ է, այն հագեցած է Aegis ՀՀՊ համակարգով: Նրա հիմնական հարվածային սպառազինությունը Tomahawk թեւավոր հրթիռներն են:

News.am

 

Պիտակ

Feb 18, 2018 10:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ